Տեխասում վայրէջք կատարելիս ինքնաթիռը բախվել է մեքենաներին և բաժանվել 2 մասի. տեսանյութ

ԱՄՆ Տեխաս նահանգում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով չորս մարդ է վիրավորվել։ Պատճառը թեթև ինքնաթիռի վթարային վայրէջքն է եղել, որը իջնելիս շեվել է գծից և փողոցում բախվել մեքենաներին։

Երկշարժիչ ինքնաթիռը վայրէջք է կատարել Վիկտորիայի փողոցներից մեկում։ Վայրէջքից հետո այն մխրճվել է երեք մեքենայի մեջ և բաժանվել երկու մասի։

Ինքնաթիռում եղել է միայն օդաչուն, հայտնել է Դաշնային ավիացիոն վարչությունը։ Վիկտորիայի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։

Տեսանյութ ՝ https://t.me/lragroghcom/1505

Կիսվել սոց․ ցանցերում