Դիտում ՝ 23 630

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Լոռու մարզային վարչության Վանաձորի տեղամասի աշխատակիցները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Եղեգնուտի անտառպետության 3-րդ պահաբաժնում հայտնաբերել են «Գազ 66» մակնիշի 37 AF 192 պետհամարանիշով ավտոմեքենա՝ բեռնված շուրջ 5 խմ բոխի տեսակի փայտանյութով:

Մեքենայի վարորդ Վ. Հ.-ն փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել և մատնանշել է իր կողմից հատված 30 հատ բոխի տեսակի ծառերի կոճղերը, որոնք համարակալվել են և ներկվել կարմիր գույնի ներկով:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահեստ:

Իրավախախտման վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն:
Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՆԳՆ ոստիկանության ՀՈ գլխավոր վարչության Գուգարքի բաժին: