Վրաստանի նախագահը զրկվեց պետական պաշտպանությունից. օրենքի նախագիծը հաստատվել է

«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը երրորդ ընթերցմամբ ընդունել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին պետական պաշտպանությունից զրկելու մասին օրենսդրական փաթեթը։

Այս մասին հայտնել են վրացական լրատվամիջոցները՝ նշելով, որ Զուրաբիշվիլին լիազորությունների ավարտին կզրկվի պետական պաշտպանության իրավունքից:

Օրենքի նախագծին կողմ են քվեարկել իշխող կուսակցության 85 պատգամավորները:

Հիշեցնենք, օրենքի նախագիծը խորհրդարանում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները նախաձեռնել են օրեր առաջ. օրենքի ընդունման դեպքում նախագահը, ինչպես նաև վարչապետն ու խորհրդարանի նախագահը, լիազորությունների դադարեցումից հետո, այլևս անձնական պաշտպանություն չեն ունենա, եթե Սահմանադրական դատարանը, համաձայն սահմանադրության 48-րդ հոդվածի, հաստատի հանցագործության նշանների առկայություն։

Կիսվել սոց․ ցանցերում