Տարեկան աշխատաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ ԱԳՆ ղեկավար կազմն ու արտերկրում Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետ։
Այցի ընթացքում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է անցակետի վերանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքները։
ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ իրականացված աշխատանքների արդյունքում «Մարգարա» անցակետն ամբողջությամբ պատրաստ է շահագործման։
