ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը զգուշացում է տարածել Ուկրաինայի տարածքում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար՝ խորհուրդ տալով ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, ինչը պայմանավորված է քաղաքական…
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը զգուշացում է տարածել Ուկրաինայի տարածքում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար՝ խորհուրդ տալով ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, ինչը պայմանավորված է քաղաքական անկայունության հնարավոր ռիսկերով և հավանական զանգվածային հուզումներով։
«Հասարակական անկարգություններ․ գոյություն ունի քաղաքական, տնտեսական, կրոնական և/կամ էթնիկական անկայունություն, որը կարող է հանգեցնել բռնության, աշխատանքի լուրջ խափանումների և/կամ անվտանգության սպառնալիքների», — ասվում է գերատեսչության կայքում։
