Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 19-25-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
- Արաբկիրում՝ օգոստոսի 21-ին և 23-ին,
- Նոր Նորքում՝ չի գերազանցել,
- Շենգավիթում` չի գերազանցել:
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ օգոստոսի 22-25-ը,
- Նոր Նորքում՝ օգոստոսի 21-25-ը,
- Արաբկիրում և Շենգավիթում` չեն գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
