Ավստրալիայում Սիդնեյի լողափում մեծ սպիտակ շնաձկան հարձակումից փրկված կինը խոսել է այն մասին, թե ինչպես է իր կյանքը փոխվել, հաղորդում է ABC News Australia-ն։
35-ամյա Լիա Ստյուարտը հունիսի 13-ին ծանր վիճակում հոսպիտալացվել է ափի մոտ առավոտյան լողալիս մեծ սպիտակ շնաձկան կողմից հարձակման ենթարկվելուց հետո։ Շնաձուկը կծել է նրա ոտքն ու ձեռքերը՝ պատճառելով բազմաթիվ կոտրվածքներ և արյան մեծ կորուստ։ Ավստրալուհին մի քանի օր անցկացրել է արհեստական կոմայի մեջ և ենթարկվել մի քանի վիրահատության, անդամահատվել է նրա մի ձեռքը։
«Ես ուզում եմ, որ դուք իմանաք. ես զգում եմ, որ ինձ երկրորդ հնարավորություն է տրվել կյանքում, և ես չեմ պատրաստվում այն վատնել», – գրել է Ստյուարտը սոցիալական ցանցերում վերջին վիրահատությունից երկու ամիս անց։
Ստյուարտը շնորհակալություն է հայտնել մարդկանց աջակցության և իր բուժման համար կես միլիոնից ավելի ավստրալական դոլար հավաքելու համար։ Նա նաև խնդրել է դադարեցնել նվիրատվությունները, քանի որ միջոցներն արդեն բավարար են իր կյանքի, տունը պահելու և հետագա բուժման համար։
Նա ասել է, որ մարդկանց աջակցությունը ոգեշնչել է իրեն «ավելի լավ մարդ դառնալ, այլ ոչ թե «դառնանալ»։ Առաջին խոսքերը, որոնք նա ասել է, երբ դուրս է եկել կոմայից, սիրո խոսքեր են եղել դստեր, մոր և ամուսնու նկատմամբ։
