Քանի միլիարդատեր կա աշխարհում

2025 թվականի արդյունքներով աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի՝ 3795 մարդու, որոնց ընդհանուր կարողությունը կազմում է 15,1 տրիլիոն դոլար, ինչը ևս պատմական առավելագույն ցուցանիշ է։ Ըստ տվյալների՝ 2025 թվականին միլիարդատերերի թիվն աճել է 8,2%-ով, ինչը վերջին հինգ տարվա ամենաբարձր աճն է։ Դրան նպաստել են ֆոնդային շուկաների աճը, դրամավարկային խթանները և արհեստական բանականության ոլորտում ներդրումների բումը։

Տարվա ընթացքում միլիարդատերերի շարքին են միացել նորերը, իսկ վերջին տասնամյակում նրանց թիվն աճել է գրեթե 60%-ով։ 2024թ․ համեմատ 2025թ․ միլիարդատերերի ընդհանուր կարողությունն աճել է 12,8%-ով։ Միլիարդատիրոջ միջին կարողությունը կազմում է մոտ 4 միլիարդ դոլար:

«Սուպերմիլիարդատերերի» շարքին դասվում է 29 մարդ, որոնց կարողությունը գերազանցում է 50 միլիարդ դոլարը։ Այս փոքրաթիվ խումբն այսօր տնօրինում է բոլոր միլիարդատերերի ընդհանուր ակտիվների 27%-ը, մինչդեռ 2017թ․ այդ ցուցանիշը 7% էր։

Կիսվել սոց․ ցանցերում