Դիտում ՝ 23 962
Նոր ուսումնական տարվանից «Դպրոցական սնունդ» ծրագիրը փորձնական ձևաչափով կներդրվի նաև Երևանում։
Այս պահին պետության միջոցներով մարզերի բոլոր դպրոցների տարրական դասարանների շուրջ 107 հազար աշակերտ օրական մեկ անգամ ապահովվում է առողջ սննդով։ Սեպտեմբերից ծրագրին կմիանան Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրը և Երևանի թիվ 101 հիմնական դպրոցը։
Մայրաքաղաքի ևս 10 դպրոցներ ցանկություն են հայտնել միանալ ծրագրին։ Այժմ ուսումնասիրվում է դրանց ենթակառուցվածքների համապատասխանեցման հարցը։ Նախատեսվում է մինչև 2028 թվականի ավարտը «Դպրոցական սնունդ» ծրագիրն ամբողջությամբ ներդնել Երևանի դպրոցներում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ծրագրի նպատակը միայն երեխաներին սննդով ապահովելը չէ։ Այն, ըստ նախարար
