Ռուսաստանը ոչնչացրել է «Խորտիցա» օղու գործարանը

Օգոստոսի 27-ին Զապորոժիեի վրա ռուսական հարվածի հետևանքով այրվել է «Խորտիցա» օղու գործարանը, որը պատկանում է Global Spirits հոլդինգին։ Ընկերության սեփականատիրոջ խոսքով՝ ձեռնարկությունը ենթակա չէ վերականգնման։

Գործարան են ընկել չորս արկեր, հրդեհը շարունակվել է առնվազն երեք ժամ։ Արտադրանքի մի մասը այրվել է, մնացածը վնասվել է և ենթակա է ուտիլիզացման։ Ընկերությունը կորցրել է մոտավորապես 3-4 միլիոն շիշ, որոնց համար արդեն վճարվել էին ակցիզները։

Ձեռնարկությունում աշխատում էր ավելի քան 500 մարդ։ Գործարանը արտադրում էր «Խորտիցա», «Մորոշա», «Պերվակ», «Մեդովայա» և այլ ապրանքանիշների օղիներ։

Կիսվել սոց․ ցանցերում