Երևան-Արմավիր ճանապարհին 43-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մшհացել է

Օգոստոսի 28-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Արշալույս բնակավայրի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Հմայակ Կ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել սոց․ ցանցերում