Planet ընկերության՝ 2026 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 04:57 UTC-ին ստացված արբանյակային տվյալները հաստատում են խոշոր փլուզման և սելավային զանգվածների հետևանքով առաջացած լայնածավալ բնական պատվարների և դրանց վերևում ջրի կուտակումների ձևավորումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Արբանյակային նկարահանման պահին փլուզված զանգվածների և դրանց հետևանքով ջրածածկված տարածքների մակերեսները կազմել են․
անմիջապես փլուզման վայրից ներքև՝ մոտ 200 000 մ²,
գետերի միախառնման հատվածում՝ մոտ 88 000 մ²։
Քանի որ արբանյակային պատկերներն արտացոլում են օգոստոսի 28-ի առավոտյան իրավիճակը, իսկ տարածաշրջանում տեղումները շարունակվում են, մեծ հավանականությամբ այդ ժամանակից ի վեր ապարներից, սառույցից և ցեխից կազմված բնական պատվարների հետևում կուտակված ջրի ծավալը զգալիորեն ավելացել է։
Այս անկայուն բնական պատվարների հանկարծակի ճեղքման կամ փլուզման դեպքում առկա է հովտով դեպի ներքև կրկնակի ավերիչ հեղեղի և հզոր սելավային հոսքի առաջացման լուրջ վտանգ։
