Մինչ գործատուն ինֆորմատորի մասին ստատուս էր գրում, վերջինս ինձնից ապացույցներ էր պահանջում. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյբուք»-ի իր էջում Անդրադարձել է Աղազարյանի՝ ինֆորմատոր լինելու թեմային և գրել.

«Երևի թե վերջին անգամ եմ անդրադառնում այս թեմային։

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրել է.

— «Մեր ինֆորմատորների մեջ ամենաքիչ ինֆորմացիան Աղազարյանից ենք ստացել…»։

Ինձ մնում է միայն արձանագրել, որ տիկին Օհանյանը (գործատուն) և աշխատակիցը (ինֆորմատոր) փոքրիկ տարընկալում ունեն, քանի որ մինչ Օհանյանը իր ինֆորմատորի մասին ստատուս էր գրում՝ նրան հենց ինֆորմատոր անվանելով, վերջինս ինձնից ապացույցներ էր պահանջում իր ինֆորմատոր լինելու հարցում։

Ինչևէ, հուսով եմ՝ տարընկալումները բարեհաջող կհանգուցալուծվեն և գործատուն ու աշխատակիցը ընդհանուր լեզու կգտնեն թե’ ժամային գրաֆիկի և թե «կորպորացիայի» քաղաքականության մասով»։

Կիսվել սոց․ ցանցերում