Սшդրшնք՝ ռпւս-հայկական մեդիաֆորումի անցկացման առթիվ․ Զախարովան մեկնաբանել է Բադալյանի կալանավորումը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է բլոգեր Միկա Բադալյանի կալանավորման դեպքը․

«Չեմ բացառում, որ սա ևս մեկ սադրանք է Երևանում ռուս-հայկական մեդիաֆորումի անցկացման առթիվ։ Արևմուտքն իր մեծ ներդրումն ունի»,- նշել է Զախարովան։

«Ես հրաժարվում եմ ընդունել, որ «խոսքի ազատությունը յուրաքանչյուրի բացարձակ իրավունքն է» կարգախոսով եկած իշխանությունը արտոնում է լրագրողների նկատմամբ հետապնդումները և արգելափակում է տեղեկատվության տարածումը»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Կիսվել սոց․ ցանցերում