Դեսպան Աֆյանն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը համագործակցության խորացմանն ուղղված հարցեր են քննարկել

Դեկտեմբերի 13-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հեռանկարային համագործակցության խորացմանն ուղղված հարցեր։

Երկուստեք ընդգծվել է ավանական բարեկամական կապերի վրա հիմնված հետագա փոխշահավետ գործակցության ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը։

Կիսվել սոց․ ցանցերում