Թпւրքիան Բшքվի և Երևանի միջև շուտափույթ խաղաղության ձեռքբերման հույս ունի. Յшշար Գյпւլեր

Թուրքիան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ձեռքբերում կլինի՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը

«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքից ելնելով մենք միշտ մոտ ենք եղել մեր եղբայրներին՝ հանուն Ադրբեջանի կայունության, որի անվտանգությունն ու բարեկեցությունն անբաժանելի են մեր երկրի անվտանգությունից: Եվ այդպես էլ շարունակվելու է»,- հայտարարել է նա։

Նա թուրքական բանակն անվանել է «ուժի գործոն, որի վրա հույսը դնում և վստահում են բարեկամ և եղբայրական երկրները»։

Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններին՝ նախարարն ընդգծել է, որ ահաբեկիչներին թույլ չեն տա օգտվել երկրում ստեղծված անկայուն իրավիճակից։

Կիսվել սոց․ ցանցերում