Ռուսաստանը խստորեն կկասեցնի երկրի միասնությունը խարխլելու փորձերը, հակահшրված կտա ամբողջ ճակատով. Պпւտին

Ռուսաստանը խստորեն կկասեցնի երկրի միասնությունը խարխլելու փորձերը և պատրաստ է հակահարված տալ ամբողջ ճակատով:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում:

«Պատմական բոլոր ժամանակներում մեր հակառակորդները փորձել են խարխլել այդ միասնությունը։ Մենք խստորեն ենք արձագանքելու նման սադրանքներին, ցանկացած սպառնալիքի և մարտահրավերի։ Հիմա ևս գնում են այդ ուղղությամբ: Մենք պատրաստ ենք հակահարված տալ ամբողջ ճակատով։ Ռուսաստանին խանգարելու փորձերն ու շանտաժներն արդյունք չեն տա»,- ասել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում