Վարչապետը պարզաբանել է շրջանառության հարկի հետ կապված փոփոխությունները․ դրանք ուժի մեջ են մտնելու հունվարից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Տելեգրամ»-ի իր էջում տեսնայութի միջոցով անդրադարձել է Շրջանառության հարկի համակարգում արվող փոփոխություններին։

Նրա խոսքով՝ քաղաքացիները շատ անդրադարձ ունեն շրջանառության հարկի հետ կապված փոփոխություններին, որոնք ուժի մեջ են մտնում հունվարի մեկից։

«Կան մեկնաբանություններ, թե մենք սրանով ճնշում ենք փոքր բիզնեսին, պետք է հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում։ Գործող օրենսդրությամբ ասվում է, որ առևտրի կետերը պետք է հարկ վճարեն իրենց շրջանառության հինգ տոկոսը, եթե իրենց կողմից վաճառվող ապրանքները փաստաթղթավորված չեն, այսինքն՝ իրենք եթե որևէ ապրանք վաճառում են, չեն գրել, թե որտեղից են ձեռք բերել,  իսկ եթե ցույց են տալիս թե որտեղից են ձեռք բերել, այդ դեպքում հարկերը կարող են նվազեցվել և հասնել 1․5 տոկոսի։

Սկզբունքորեն այս կարգավորումը խնդիր ունի իր մեջ, որովհետև անցյալում թվում էր, թե մենք մարդուն հնարավորություն ենք տալիս օրինական ստվերային շրջանառություն ապավոհել։ Ես Կառավարության նիստում ասեցի, որ պետք է փոխենք այս քաղաքականությունը, որ դա անտրամաբանական է, ու ապապետական»,– տեսանյութում ասում է նա։

Այնուհետև վարչապետը շարունակում է․

«Բայց մյուս կոմից էլ հասկանում ենք, որ երկար տարիներ տեղի ունեցող պրոցեսը չենք կարող մի քայլով ամբողությամբ հետ պտտել, դրա համար օրենքի մեջ փոփոխություներ ենք անում։ Ասում ենք, որ եթե ձեռք բերվող ապրանքը փաստաթղթավորված չէ, ապա պետք է վճարել 10 տոկոս հարկ, իսկ եթե փաստաթղթավորված է, հարկը մի բան էլ նվազում է, և կես տոկոսից դառնում է 1 տոկոս։ Իրականում օրինական աշխատող բիզնեսի համար հարկը նվազում է 0,5 տոկոսով, հաջորդ մեկնաբանությունն այն է, որ մենք սրանով փոքր բիզնեսի համար խնդիր ենք ստեղծում։

Այստեղ խնդիրը ոչ թե փոքր, այլ խոշոր բիզնեսի համար է, որովհետև այդ չփաստաթղթավորման հնարավորություններով խոշոր բիզնեսները իրենց միլիոնների և միլիարրդների ներկրած ապրանքները, հդմներով և այս փոքր կետերի միջոցով, ըոտ էութության, դուրս են գրում, վաճառում են, բայց դա հնարավորւթյուն է տալիս, որ իրենք ցույց չտան, իրենց կողմից ներկրված ապրանքների իրական չափը ու խուսափեն հսկայական հարկեր վճարելուց, սա թույլ կտա, որ խոշոր բիզնեսի ստվերը կրճատվի, իսկ օրինական աշխատող փոքր բիզնեսի համար հարկը կնվազի»։

Կիսվել սոց․ ցանցերում