Մոտ օրերս լավ բացահայտում է լինելու, որը Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Չմանրամասնելով, թե ինչի մասին է խոսքը, Քոչարյանը նշեց՝ միանշանակ անվտանգային թեմայով է և հանրությունն այդ մասին կիմանա:
«Ես որպես հանձնաժողովի անդամ տեղեկացված եմ, բայց չեմ կարող այդ մասին բարձրաձայնել: Կոռուպցիոն թեմայով չէ, այլ ավելի մեծ վտանգ ներկայացնող է»,- ասաց Քոչարյանը:
