Կուրսկի մարզում զпհվել կամ վիրшվորվել են Հյուսիսային Կորեայի հարյուրավոր զինվпրներ

Կուրսկի մարզում սպանվել կամ վիրավորվել են Հյուսիսային Կորեայի մի քանի հարյուր զինվորներ: Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ հղում անելով բարձրաստիճան զինվորականին։ Սա Ռուսաստանի կողմից կռվող հյուսիսկորեական կոնտինգենտի կորուստների առաջին գնահատականն էնշում է գործակալությունը։

Գործակալության աղբյուրը չի հստակեցրելթե կոնկրետ քանի հյուսիսկորեացի զինվոր է զոհվել՝ նշելով միայնոր Հյուսիսային Կորեան զգալի կորուստներ է կրելքանի որ նրա զորքերը ռազմական գործողություններին մասնակցելու փորձ չունեն։

Գործակալության զրուցակիցների գնահատականների համաձայն՝ Ուկրաինա ներխուժման ընթացքում Ռուսաստանը օրական կորցնում է մինչև 1200 զինծառայող, որոնք սպանվում և վիրավորվում են։ Սակայն առայժմ, կարծում են նրանք, նրան հաջողվում է փոխհատուցել անձնակազմի կորուստը։

Կիսվել սոց․ ցանցերում