Արփինե Սարգսյանի դեկտեմբերի 19-ի հրամանով՝ Արթուր Վարդանյանը նշանակվել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում։
Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից:
Նշենք, որ Արթուր Վարդանյանը նախկինում զբաղեցրել է Քննչական կոմիտեի իրավաբանական վարչության պետի պաշտոնը։
