Պետությունը բյուջեի հաշվին ուղղակի չի լցնելու ձեր սառնարանը, փոխարենը՝ բարեկեցիկ պայմաններ կստեղծի. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է պետբյուջե մուտք արվող հարկերին ու դրանցով կատարված աշխատանքներին:

«Տարեցտարի ավելացող պետական բյուջեի ու բյուջե մուտք արվող հարկերի ավելացմանը քաղաքացիներից ոմանք արձագանքում են, թե դրանից շարքային քաղաքացուն ի՞նչ։

  • Տասնամյակներով քարուքանդ եղած ու արդեն ասֆալտապատված ձեր տան դիմացի փողոցը շարքային քաղաքացու համար չէ՞։
  • Բարեկարգված բակերն ու այգիները շարքային քաղաքացու համար չե՞ն։
  • Ձեր երեխաների համար կառուցված/հիմնանորոգված մանկապարտեզն ու դպրոցը շարքային քաղաքացու համար չե՞ն։
  • Ձեզ բուժօգնություն տրամադրելու համար կառուցված/հիմնանորոգված հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները շարքային քաղաքացու համար չե՞ն։
  • Կառուցված խմելու ու ոռոգման ջրի ցանցերը շարքային քաղաքացու համար չե՞ն։
  • Ցավոք, մեր շարքերում դեռ կան մարդիկ, ովքեր դեռ չեն պատկերացնում, թե ինչ է պետական բյուջեն։

Պետությունը բյուջեի հաշվին ուղղակիորեն չի լցնելու ձեր սառնարանն ու ձեզ ասի նստեք վայելեք, փոխարենը հնարավորություններ ու էլ ավելի բարեկեցիկ պայմաններ է ստեղծելու ապրելու ու արարելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում