Պпւտինը Կшդիրովին խոստացել է «նվիրել» Wildberries-ը Սիրիшյում բազաները պահպանելու հարցում Կր եմլին օգնելու դիմաց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովին միջնորդ դառնալ Սիրիայում իշխանությունը զավթած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) խմբավորման հետ բանակցություններում, հայտնում է Novaya Gazeta Europa-ի աղբյուրը։ Ըստ այդ տվյալների՝ Կադիրովին խոստացել են Wildberries-ի նկատմամբ վերահսկողություն, եթե նրան հաջողվի համոզել իսլամիստներին՝ պահպանելու Հմեյմիմում գտնվող ավիաբազան և Ռուսաստանի ռազմածովային ուժերրի «Տարտուս»նավահանգիստը պահելու հարցում։ Լրատվականի աղբյուրը նշել է, որ թեման դեմ առ դեմ քննարկվել է Կադիրովի մայրաքաղաք կատարած վերջին այցի ժամանակ, և Չեչնիայի ղեկավարը «ստացել է Պուտինի լիակատար աջակցությունն այդ հարցում»։ «Հիմա Մոսկվային շտապ անհրաժեշտ է լուծել սիրիական ռազմակայանների հետ կապված խնդիրը, և եթե Կադիրովը հաջողի, ապա դրա համար ոչ մի Wildberries չի խնայվի»,- ընդգծել է աղբյուրը։ Որպես «բոնուս»՝ Չեչնիայի ղեկավարը խնդրել է մասնաբաժին ունենալ դաղստանցի սենատոր Սուլեյման Քերիմովի ոսկու արդյունահանման բիզնեսում, որին համարում են Wildberries-ի ու արտաքին գովազդի օպերատոր Russ Outdoor-ի հետ միաձուլվելու գործարքի շահառու։ Չեչնիայի ղեկավարի հետ Պուտինի հանդիպման պաշտոնական հաստատում չկա։ Իր Տելեգրամում Կադիրովը գրել է, որ դեկտեմբերի 9-ին այցելել է Կրեմլ՝ որպես Ռուսաստանի հերոսներին «Ոսկե աստղ» մեդալով պարգևատրելու արարողության մասնակից։ Սակայն նա Մոսկվայում մնացել է մեկ շաբաթ։ Պուտինի հետ գործարքի մասին տեղեկությունն անուղղակիորեն հաստատում է հենց իր՝ Կադիրովի ակտիվությունը, որը վերջին շաբաթվա ընթացքում արդեն երեք անգամ  բարձրագոչ հայտարարություններ է արել սիրիական խնդրի վերաբերյալ։ Ի թիվս այլ բաների, նա առաջարկել է հանել «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը Ռուսաստանի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից և շտապ «կազմակերպել երկու երկրների միջև կոնտակտային խմբի աշխատանքը»՝ կապեր հաստատելու և խնդիրները լուծելու համար։ Միևնույն ժամանակ, այն օրը, երբ Չեչնիայի ղեկավարն առաջին անգամ խոսել է սիրիացի ահաբեկիչների մասին որպես Ռուսաստանի լավագույն ընկերների, ակտիվացել է նաև Wildberries-ի նախկին համասեփականատեր Վլադիսլավ Բակալչուկը, որի հետ Տատյանա Քիմը հայտարարեց ամուսնալուծության մասին։ Նա փակցրել է, «ես շուտով կվերադառնամ» հաղորդագրությունը իր Telegram-ի ալիքում, այնուհետև հաղորդագրություն հրապարակել ներկայացված հայցի մասին, «որը թույլ կտա հետ կանչել Wildberries-ի հետ բոլոր անօրինական գործարքները»: Ավելի վաղ Բակալչուկը ընկերության միաձուլումը Russ Outdoor-ի հետ անվանել է «ռեյդերային գրավում» և դիմել Կադիրովին աջակցության համար. նա հրապարակայնորեն խոստացել է Քիմին վերադարձնել ընտանիք և «պաշտպանել» զույգի բիզնեսը «հայտնի կովկասցիներից», այսինքն՝ Քերիմովից և Russ –ի ղեկավար Ռոբերտ Միրզոյանից։ Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/842554.html?fbclid=IwY2xjawHR-gxleHRuA2FlbQIxMQABHar2WWN1e1c-jhE8EimyELXuhr5z0FnX4q5biW9SjrwxAr90KkXspJNBDA_aem_boZmNc6xvgyxeLT-SMv7ZA

© factor.am

Կիսվել սոց․ ցանցերում