ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռпւսաստանի հետ պшտերազմի․ Գրпւշկп

Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի։ Այս մասին kp.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«Բոլորի շահերից է բխում, որ իրավիճակը չհանգեցնի նման ելքի, Ռուսաստանը հետևողականորեն հավատարիմ է մնացել ուղիղ առճակատման կանխարգելման քաղաքականությանը։ Ամփոփելով, ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ զինված հակամարտության։ Ռազմական անվտանգության ամրապնդման մեր առաջարկները մերժվեցին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից։ ՆԱՏՕ-ի ագրեսիվ պահվածքը և դրա հետ կապված ուղղակի անվտանգության ռիսկերը Ռուսաստանի համար հաշվի են առնվում մեր ռազմական դիրքորոշման և պաշտպանության պլանավորման գործընթացում»,- ասել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում