Վաղարշապատում բարեկարգումը կազմակերպվել է шպօրինի ջրօգտագործմամբ. ԲԸՏՄ-ն 13 ապօրինի խորքային հոր է կшսեցրել

Վաղարշապատում բարեկարգումը կազմակերպվել է ապօրինի ջրօգտագործմամբ. ԲԸՏՄ-ն 13 ապօրինի խորքային հոր է կասեցրել
 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկում կատարած ստուգման ընթացքում արձանագրվել են ապօրինի ջրառի դեպքեր։
 Համայնքի հրապարակների, այգիների, փողոցների, դպրոցների, կանաչ տարածքների ոռոգման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման ընթացքում, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, շահագործվել է 13 ապօրինի խորքային հոր։
Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով բոլոր ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։
 Հիմնարկի տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 2.000.000 ՀՀ դրամի չափով։
Աղբյուր ՝

Կիսվել սոց․ ցանցերում