ՀՀ-ի դպրոցներից մեկում ուսուցիչը աշակերտին մտցրել է պահարանի մեջ, հшրվածել. ոստիկանությունը ուսումնասիրում է

Մամուլում տեսանյութ է տարածվել, ըստ որի՝  Տաշիր քաղաքի Արտակ Խաչատրյանի անվան դպրոցում մաթեմատիկայի դասաժամին ուսուցիչը ուշացման համար հարվածում է 10-րդ դասարանի տղաներին և պատժելու նպատակով նրանց մտցնում դասարանում առկա պահարանի մեջ և փակում դուռը։

ՀՀ ՆԳ նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ տեղի ունեցած դեպքի մանրամասները ուսումնասիրում են։

Քննչական կոմիտեից էլ հայտնեցին՝ նմանատիպ հաղորդում չեն ստացել։

Կիսվել սոց․ ցանցերում