ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել այսօր սպասվող Հայաստան-Թուրքիա խաղի վերաբերյալ։
«Հաղթանակի դեպքում մեր հավաքականը կգլխավորի Euro 2024-ի ընտրական փուլի D Խումբը (այժմ 6 միավորով գտնվում ենք 2-րդ հորիզոնականում)։ Հաղթանակ մաղթենք մեր տղաներին՝ այսօրվա կարևոր խաղում»,- գրել է նա։
Հայաստան-Թուրքիա խաղը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։
Երեկ արդեն մեր հավաքականը ժամանել է Թուրքիա։ ՀՀ Ֆուտբոլի ազգային հավաքականին ուղեկցում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։
