Անվտանգային ռիսկերի առումով թերևս տեսանելի են երեք հարթությունները

Սիրիայում լրիվ թափով ընթանում է շահառու երկրների մուտքի գործընթացը և պարտվածներին դուրս մղելու գործընթացը։ Այն այդքան անշառ չի անցնում ու անցնելու, քանզի վտանգը մոտեցնում է պարտվածների կամ վտանգվածների կարմիր գծերին.. Անվտանգային ռիսկերի առումով թերևս տեսանելի են երեք հարթությունները
-պրոքսիներով կռիվ Սիրիայի ներսում, սա արդեն կա ու ամենացածր ինտենսիէության կոնֆլիկտն է (օրինակ Իրանի դեսպանատան դիվանագետի սպանությունը, ավելինվաղ’ Ասադի օրոք Իսրայելի, Թուրքիայի գործողությունները նրա տարածքում և այլն)
-պրոքսիների պատերազմ այլ թատերաբեմերում. այս ռիսկի գոտում գտնվում ենք նաև մենք, սրա հավաննականությունը բավական անորոշ ու անկանխատեսելի է ու կախված է նախորդ ու հաջորդ հարթությունների զարգացումներից,
-Իսրայել — Իրան ուղիղ բախում, որին թե խոչընդոտող, թե նպաստող գործոններ կան, հետևաբար այս դիպաշարի հավանականությունը դեռևս 50-50 է։
Վերջին շրջանում իմ շփումները ինձ բերում են այն մտքին, ո արտերկրում, Հայաստանում ու նրանից դուրս երկրորդ սցենարի դեպքում հնարավոր զարգացումները քննարկող շրջանակներ կան…
Պետք է ուշադիր լինել հատկապես ԱՄՆ-ում նախագահափոխության / փաստացի աննախագահության ամենավտանգավոր կարճ շրջանին, օրերին…
Կիսվել սոց․ ցանցերում