Կուբանում 11 սատկած դելֆին են գտել լցանավի վթարի հետևանքով նավթի արտահոսքից հետո, Ռիա Նովոստիին ասել է Delphi գիտական և բնապահպանական կենտրոնի տնօրեն Տատյանա Բելին։
«Վեցը ափին, 2-ը Նովոռոսիյսկում և մնացածը Բլագովեշչենսկայա գյուղի լողափում», — ասել է նա:
Դեկտեմբերի 15-ին Կերչի նեղուցի տարածքում վթարի էին ենթարկվել 2 լցանավ, որոնք տեղափոխում էին ավելի քան 9 հազար տոննա մազութ։ Մոտ 4 հազար տոննա նավթամթերքի արտահոսք էր եղել ծով։
