Դու, Քրիստոս Փրկիչ, ինձ համար դարձար դեպի Հայրը տանող Կենաց Ճանապարհ: Սա միակ ճանապարհն է, որ իմ ուրախությունն է, և որի ավարտը Երկնային Արքայությունն է: Դու Տեր Հիսուս` Աստծո Որդի, ինձ համար կյանքի ճանապարհ դարձար և լույս. և Քո հանդեպ սիրով լցված` շնորհներ ընդունեցի Քո աղբյուրից: Քո շնորհը Քո ծառայի սրտում դարձավ լույս և ուրախություն, որն ավելի քաղցր է, քան մեղրի խորիսխը Քո ծառայի բերանում: Քո շնորհը Քո ծառայի հոգում դարձավ գանձ, հարստացրեց աղքատիս, արտաքսեց թշվառությունն ու նեխվածությունը: Քո շնորհը Քո ծառայի համար ապաստան դարձավ, զորություն պահպանություն, բարձրություն գովեստ, սնունդ անբողջ կյանքի համար: Ինչպես կլռի Քո ծառան, Տեր, ճաշակելով Քո սիրո և շնորհների մեծ քաղցրությունը: Թող իմ սիրտը Քեզ համար բարի հող լինի`սերմ ցանելու համար, և Քո շնորհը թող ոռոգի այն Հավիտենական Կյանքի ցողով: Թող Քո շնորհը իմ սրտի հողում մշտապես հնձի փշրվածություն, պաշտամունք, սրբություն և այն, ինչ քեզ հաճելի է: Իմ հոգին գտնված ոչխարի հետ միասին վերադարձրու քաղցրության դրախտի գավիթ, որպեսզի դրախտի փափկության մեջ ես նույպես կարողանամ բոլոր սուրբերի հետ ասել. «Փառք Անմահ Հորը, երկրպագություն Նրան, Ով թշվառիս երկնավոր շնորհներ տվեց, որպեսզի Նա նույնպես փառավորի բոլորի Թագավորին հավիտյանս հավիտենից. Ամեն:
Դու, Քրիստոս Փրկիչ, ինձ համար դարձար դեպի Հայրը տանող Կենաց Ճանապարհ
