Թրшմփը հայտարարել է, որ ուզում է արագ հանդիպել Պпւտինի հետ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբեր սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի ավարտը։

«Այն բաներից մեկն է, որ ես ուզում եմ արագ անել, և նախագահ Պուտինն ասաց, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել ինձ հետ: Այնպես որ, մենք կսպասենք սրան, մենք պետք է վերջ տանք այս պատերազմին»,- ասել է Թրամփը Turning Point USA կոնֆերանսում։

Նրա խոսքով՝ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմում արդեն միլիոնավոր զինվորականներ են զոհվել», և դա երբեք չէր լինի, եթե ինքը լիներ նախագահ։

«Ես կդադարեցնեմ պատերազմն Ուկրաինայում, կդադարեցնեմ քաոսը Մերձավոր Արևելքում: Եվ ես խոստանում եմ, որ թույլ չեմ տա երրորդ համաշխարհային պատերազմը։ Մենք շատ մոտ ենք Երրորդ համաշխարհային պատերազմին»,- ասել է Թրամփը։

Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Թրամփի հետ։ Նա նաև հավելել է, որ պատրաստ է Կիևի հետ բանակցությունների և փոխզիջումների։

Կիսվել սոց․ ցանցերում