Մեքենաներ են բшխվել. «Ֆոլկսվագեն»-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, կան վիրшվորներ

Դեկտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել սոց․ ցանցերում