«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ նախկին նախագահները բանավեճից փախչելու շատ պրիմիտիվ պատճառներ ունեն։
«Բա հո չե՞ն գնալու ու լսեն, թե ոնց է ապացուցվում, որ տարիներ շարունակ Հայաստանի ժողովրդին հիմարի տեղ են դրել՝ գնացել ու բանակցել են մի բան, իսկ ժողովրդին ներկայացրել են 180 աստիճանով տարբեր բան։
Հիմա էլ շարունակում են նույնն անել արդեն հետին թվով, հեռակա կարգով ու սեփական ներկայացուցիչների բերանով։ Իսկ վարչապետի հետ բանավեճի ֆորմատում մածունը սև ներկայացնելու նրանց բոլոր փորձերը դատապարտված են ձախողման, ու, ահա, այս պրիմիտիվ փաստի արձանագրումն է, որ թույլ չի տալիս նրանց ընդունել բանավեճի հրավերը։
Ինչպես հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավիճել Լեռնային Ղարաբաղի թեմայով:
Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, սակայն, մերժել են նրա հետ բանավիճելու առաջարկը։
