Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը 2025 թվականին կավարտվի:
«Այն կավարտվի կա՛մ խաղաղ բանակցություններով, կա՛մ պատերազմող կողմերից մեկի ոչնչացմամբ»,- ասել է Վիկտոր Օրբանը։
Նա հավելել է, որ արևմտյան երկրները 300 միլիարդ եվրո են ծախսել՝ Կիևին օգնելու համար:
Վերջինս ընդգծել է, որ Բուդապեշտը չի գնում Բրյուսելի առաջարկած ճանապարհով և փորձում է դիմակայել Եվրամիության քաղաքականությանը, եթե այն հակասում է Հունգարիայի շահերին:
Օրբանի հայտարարությանն արձագանքել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է հատուկ գործողությունը մինչև իր նպատակների իրագործումը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Մոսկվան բաց է Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը բանակցությունների միջոցով, սակայն Կիևը պատրաստակամություն չի ցուցաբերում:
