Էրդпղանը հետևում է Հայաստանի և Ադրբեջшնի միջև խաղաղության գործընթացին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր Ալիևի հետ զրույցում հայտարարել է, որ ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։

Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Ըստ թուրքական կողմի հաղորդագրության՝ Էրդողանը շնորհավորել է Ալիևին և ասել, որ ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հետ կապված զարգացումներին և ակնկալում է, որ Հարավային Կովկասը խաղաղության հաստատմամբ կհասնի հաստատուն կայունության և բարգավաճման:

Կիսվել սոց․ ցանցերում