ԼՂ նախագահի պաշտոնում առաջադրված Սամվել Բաբայանի թեկնածությունը մերժվել է: Նախագահի պաշտոնի միակ հավակնորդը Սամվել Շահրամանյանն է:
Ավելի վաղ հայտնել էնք, որ սեպտեմբերի 9-ին կգումարվի ԼՂ ԱԺ հատուկ նիստ՝ նախագահի ընտրության հարցով: Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածու էին առաջադրել Սամվել Սերգեյի Շահրամանյանին, «Միասնական հայրենիք» խմբակցությունը՝ Սամվել Անդրանիկի Բաբայանին:
