Վթшրի է ենթարկվել Բшքվից Գրпզնի թռչող ինքնաթիռը․ ականատեսները նկարահանել են ինքնաթիռի ընկնելը

Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանում վթարի է ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը։

Ավիավթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Ականատեսները նկարահանել են ինքնաթիռի ընկնելը։
Նախնական տեղեկություններով՝ դա մարդատար ինքնաթիռ է եղել։

Ենթադրվում է, որ ինքնաթիռում գտնվող օդաչուները վթարի մասին կարողացել են ահազանգել։ Վայրէջքի պահին շտապօգնության աշխատակիցներն արդեն տեղում են եղել:

Միջադեպի հնարավոր պատճառը կարող էր լինել օդանավի սարքավորումների խափանումը։

Կիսվել սոց․ ցանցերում