Պարագվայում առգրավվել է մшրիխուանայի ամենամեծ խմբաքանակը՝ 57 տոննա

Պարագվայի իրավապահ մարմինները առգրավել են 57 տոննա մարիխուանա: Այս մասին X-ի իր էջում  տեղեկացրել է երկրի նախագահ Սանտյագո Պենյան։

«Ներքին պաշտպանության օպերատիվ շտաբի եւ ազգային հակաթմրանյութային քարտուղարության համատեղ աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք լուրջ հարված հասցնել կազմակերպված հանցավորությանը «Մարանգատու» գործողության օգնությամբ։ Այն թույլ տվեց առգրավել 57 տոննա մարիխուանա, որը պատրաստվում էին ուղարկել Բրազիլիա Հանցավոր խմբի կրած վնասը կազմել է 22 մլն դոլար»,- գրել է Պարագվայի նախագահը:

Սանտյագո Պենյան նշել է, որ սա մարիխուանայի առգրավված ամենամեծ խմբաքանակն է։  Գործողության ընթացքում բռնվել է չորս մարդ։

Կիսվել սոց․ ցանցերում