Ռпւսաստանում մեuենջերներով զանգերը կարող են արգելափակվել

ՌԴ Թվային զարգացման նախարարությունը և Ռոսկոմնադզորը քննարկում են մեսենջերներով ձայնային զանգերն արգելելու հնարավորությունը։ Այս մասին գրում է Կոմերսանտը՝ հղում անելով հեռահաղորդակցության օպերատորների աղբյուրներին և հեռահաղորդակցության շուկայի զրուցակցին։

Մեսենջերներով խաբեբաների ակտիվության աճի պատճառով իշխանությունները չեն բացառում մեսինջերներով զանգերի սահմանափակումներ մտցնելը։ Քննարկվում է ինչպես ամբողջական արգելափակումը, այնպես էլ արտերկրից զանգերի արգելքը։

Այժմ, հեռահաղորդակցության օպերատորների տվյալներով, մեսենջերներով զանգերի մոտ 40%-ը կատարվում է խաբեբաների կողմից, ընդ որում դրանց մոտ 70%-ը արտասահմանից է:

Հեռահաղորդակցության օպերատորներն ասում են, որ առանց լրացուցիչ գործիքների չեն կարող արգելափակել զանգերը մեսենջերներով, իսկ նման սահմանափակում հնարավոր է միայն Ռոսկոմնադզորի մակարդակով։

Աղբյուր` Panorama.am
Կիսվել սոց․ ցանցերում