Պեսկпվը հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետը տեսակապի միջոցով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հույս է հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը տեսակապի միջոցով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին:

Դեկտեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր մոտ հայտնաբերված կորոնավիրուսի պատճառով չի մասնակցի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ դեկտեմբերի 26-ին նշանակված ԵԱՏՄ գագաթնաժողովին իր մասնակցության վերաբերյալ որոշում դեռ չկա:

«Այսօր, ցավոք, Հայաստանի վարչապետ Փաշինյանը ԱՊՀ ոչ պաշտոնական շփմանը չի կարողանա անմիջականորեն ներկա գտնվել։ Նա նախօրեին հայտնել է, որ թեստի պատասխանը դրական է եղել, և մեկուսացման որոշում է կայացվել։ Մենք հույս ունենք, որ արդեն վաղը (իսկ վաղը ԵԱՏՄ գագաթնաժողովն է) նա կկարողանա մասնակցել տեսակապով»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր, որ իր մոտ քովիդ է ախտորոշվել, և չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Կիսվել սոց․ ցանցերում