Հռոմի պապը սուրբծննդյան ուղերձում համընդհանուր հшշտության և խшղաղության կոչ է արել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ ծննդյան ուղերձում համընդհանուր հաշտության և խաղաղության կոչ է արել՝ նշելով, որ պետք է դադարեցնել քաղաքական, սոցիալական և ռազմական հակամարտությունները Լիբանանում, Մալիում, Մոզամբիկում, Հաիթիում, Վենեսուելայում և Նիկարագուայում:

Ֆրանցիսկոս պապը նաև կոչ է արել հեշտացնել մարդասիրական օգնության հասանելիությունը Սուդանում, որտեղ միլիոնավոր մարդիկ սովի սպառնալիքի տակ են:

«Թող Բարձրյալի Որդին պահպանի միջազգային հանրության ջանքերը՝ հեշտացնելու Սուդանի խաղաղ բնակչության համար մարդասիրական օգնության հասանելիությունը և հրադադարի նոր բանակցություններ սկսելը»,- ասել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում