ԵԽ-ն ներգրավում է երիտասարդ պատվիրակների

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը 2025 թ. երկու նստաշրջաններին մասնակցելու համար ներգրավում է ԵԽ անդամ երկրներից երիտասարդ պատվիրակների: Գործընթացն իրականացվում է «Երիտասարդացնելով քաղաքականությունը» նախաձեռնության շրջանակում: Նշյալ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ԵԽ աշխատանքով և տեղական իշխանությունների դերով հետաքրքրված երիտասարդ ակտիվիստներին, ուսանողներին կոնգրեսի երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցելու կոնգրեսի աշխատանքներին, փաստաթղթեր մշակմանը և օրակարգային հարցերի շուրջ կոնգրեսի անդամների հետ քննարկմանը։ ԵԽ կոնգրեսի 2025 թ. գարնանային և աշնանային նստաշրջաններին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցել ցանկացողները պետք է իրենց թեկնածությունը ներկայացնեն առցանց դիմումով, որը հասանելի է հետևյալ հղումով: Դիմումներն ընդունվում են մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը։ Կից ներկայացվում է ԵԽ կոնգրեսի 2025 թ. գարնանային և աշնանային նստաշրջաններին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցության պայմանների մասին տեղեկանքը՝ հայերեն և անգլերեն։ Հավելյալ հարցերի համար պետք է կապ հաստատել [email protected] էլեկտրոնային հասցեով:

Կիսվել սոց․ ցանցերում