Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ԱՊՀ երկրների ղեկավարները շփվել են ավելի քան 9 ժամ․ Պեսկով

ԱՊՀ երկրների ղեկավարները ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում դեկտեմբերի 25-ի ամբողջ օրը միասին են անցկացրել՝ նրանք շփվել են ավելի քան 9 ժամ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Վեստի» հաղորդմանը տված հարցազրույցում։

«Նախագահներն ամբողջ օրն անցկացրել են միասին, նրանք շփվել են. հենց դա էր ոչ պաշտոնական գագաթնաժողովի խնդիրը», — ասել է Պեսկովը:

ԱՊՀ առաջնորդների շփման տևողությունը ճշտող հարցին Պեսկովը պատասխանել է, որ առաջնորդները շփվել են ավելի քան 9 ժամ:

ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումն ավանդաբար տեղի է ունենում ամեն տարի դեկտեմբերի վերջին` Սանկտ Պետերբուրգում:

Այս տարի հերթական գագաթնաժողովը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին՝ Լենինգրադի մարզի «Իգորա» լեռնադահուկային առողջարանային համալիրում:

Կիսվել սոց․ ցանցերում