Խաղաղ օվկիանոսի ճապոնական Իձու կղզիների ափերի մոտ 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 21.02-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է ջրի տակ 10 կիլոմետր խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
