Դուբայ-Մпսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բшքվում

Դուբայ-Մոսկվա չվերթն իրականացնող «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում՝ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում:

Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ նշելով, որ պատճառը ուղևորներից մեկի ագրեսիվ վարքն է եղել

«Նա անմարդկային բղավել է, ոտքերով հարվածել է աշխատակիցներին, փորձել կոտրել ելքի ապակին: Ռոման Պախոմովը սկզբում սթափ և հանգիստ է եղել, սակայն թռիչքի ժամանակ հարբել է և սկսել է բղավել, վիրավորել ուղևորներին և կռվել»,- պատմել են ինքնաթիռի ուղևորները:

Կիսվել սոց․ ցանցերում