Սինգապուրում ծնողներն իրենց երեխաների քննություններից առաջ նամակ են ստացել

«ՍԻՐԵԼԻ´ ԾՆՈՂՆԵՐ,
Ձեր երեխաների քննությունները շուտով կմեկնարկեն։ Ես գիտեմ, որ դուք բոլորդ իսկապես անհանգստացած եք, որ ձեր երեխաները լավ արդյունք ունենան:
Բայց, խնդրում եմ, հիշեք, որ աշակերտների մեջ, ովքեր կմասնակցեն քննություններին, կա մի նկարիչ, ով կարիք չունի հանրահաշիվ հասկանալու։ Կա մի ձեռնարկատեր, ով թքած ունի պատմության կամ գրականության վրա։ Կա մի երաժիշտ, ում Քիմիայի գնահատականները նշանակություն չունեն։ Կա մի մարզիկ, ում ֆիզիկական պատրաստվածությունն ավելի կարեւոր է, քան ֆիզիկան։
Եթե ձեր երեխան իսկապես բարձր գնահատականներ է ստանում, դա հիանալի է: Բայց եթե ոչ խնդրում եմ, մի խլեք նրանց ինքնավստահությունն ու արժանապատվությունը: Ասեք նրանց, որ ամեն ինչ լավ է, դա պարզապես քննություն է: Գուցե նրանք ծնվել են կյանքում շատ ավելի մեծ բաների համար: Ասեք նրանց՝ ինչ էլ պատահի, դուք սիրում եք իրենց եւ երբեք չեք դատի:
Խնդրում եմ դա արեք: Եվ երբ դա անեք, պարզապես հետեւեք, թե ինչպես են ձեր երեխաները նվաճում աշխարհը: Մեկ քննությունը կամ ցածր գնահատականը չի խլի նրանց երազանքներն ու տաղանդը:
Եվ խնդրում եմ, մի մտածեք, որ բժիշկներն ու ինժեներները աշխարհի միակ երջանիկ մարդիկ են»։
Աղբյուր ՝

Կիսվել սոց․ ցանցերում