Մեքենաների՝ միմյանց բшխվելուց հետո դրանցից մեկը հшրվածել է աղբամանին ու կողաշրջվել

Դեկտեբերի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 09։10-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Նոր Հաճն տանող հատվածում՝ կամրջի հարևանությամբ, բախվել են 20-ամյա Էդգար Պետրոսյանի վարած «Honda Fit» և 42-ամյա Կարեն Գևորգյանի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «Honda Fit»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել աղբամանին և շրջել այն, իսկ ինքը կողաշրջվել է։

Դեպքի վայր են ժամամանել իրավապահները:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Opel Zafira»-ի վարորդը, ով ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Կիսվել սոց․ ցանցերում