Ռпւսաստանի Արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ դեմ է զինшդшդարին

Ռուսաստանի Արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Ուկրաինական հարցով հնարավոր բանակցություններում Մոսկվայի դիրքորոշման մասին, հայտարարել է, որ դեմ է զինադադարին։ «Զինադադարը ճանապարհ է դեպի ոչ մի տեղ։ Մեզ պետք են վերջնական իրավական պայմանավորվածություններ, որոնք կֆիքսեն Ռուսասատանի Դաշնության անվտանգության ապահովման բոլոր պայմանները», — հայտարարել է նա։ Մոսկվան շատ լավ հասկանում է, որ զինադադարը ընդամենը թույլ կտա Ուկրաինային ու նրա Արեւմտյան հովանավորներին շահել ժամանակ ու նոր ուժերում մտնել նոր պատերազմի մեջ։ Եւ այս պարագայում եթե անցկացնենք զուգահեռներ Արցախյան հարցի հետ, ապա ակնհայտ է դառնում, որ 1994 թվականի զինադադարը դա ճանապարհ էր դեպի ոչ մի տեղ՝ առանց վերջնական իրավական պայմանավորվածությունների այն ընդամենը օգտագործվեց Բաքվի կողմից որպեսզի շահի ժամանակ, վերապատրաստվի, զինվի ու անցնի նոր հարձակման։ Առավել ես որ Հայաստանի բոլոր ղեկավարներին խիստ ձեռնտու էր հավատալ ու լայն զանգվածներին հավատացնել որ Արցախյան հարցը ունի բանակցային լուծում։ Ընդ որում եթե Արցախյան հարցը ուներ բանակցային լուծում, ոչինչը չէր խանգարում իրենցից ամեն մեկին իր ղեկավարության շրջանում ստորագրելու համապատասխան փաստաթուղթը։ Այնինչ Բաքուն ուղակի ձգում էր ժամանակ որպեսզի ընտրի հարմար պահը, իսկ հայերը բանակցությունների սեղանի շուրջ ընդամենը մսխում էին Առաջին պատերազմի հաղթանակը՝ ու երբ իրավիճակը հասավ կատարյալ փակուղու, միակ ելքը տեսան իշխանությունը ու պատասխանատվությունը նվիրելու պատուհասին…
Կիսվել սոց․ ցանցերում