Ավելի մեծ կայունություն և կանխատեսելիություն. Մոլդովայում եվրոն դառնում է փոխարժեք որոշելու հիմնական արժույթը

Հունվարի 2-ից Մոլդովայում եվրոն դառնում է փոխարժեքը որոշելու հիմնական արժույթը։

Այս մասին հայտարարել է նախագահ Մայա Սանդուն:

«Քանի որ մեր առևտրի ավելի քան 60%-ը և դրամական փոխանցումների 70%-ը իրականացվում են եվրոյով, այս քայլը կամրապնդի մեր տնտեսական կապերը Եվրամիության հետ՝ ապահովելով ավելի մեծ կայունություն և կանխատեսելիություն Մոլդովայի բոլոր քաղաքացիների համար»,- նշել է Մոլդովայի նախագահը:

Կիսվել սոց․ ցանցերում