Չեռնпգորիայի բնակիչը բարում վիճшբանությունից հետո կրшկ է բացել. 12 մարդ է սպшնվել, նրանց թվում երեխաներ կան

Չեռնոգորիայում հունվարի լույս 2-ի գիշերը Ցետինե քաղաքի բնակիչ Ացո Մարտինովիչը գնդակահարել է 12 մարդու:

Բարում վիճաբանելով հաճախորդներից մեկի հետ՝ նա գնացել է տուն և զենքով վերադարձել: Մարտինովիչը կրակել է հաստատության սեփականատիրոջ և մի քանի այլ անձանց վրա։ Այնուհետ կրակոցները շարունակել է փողոցում։ Սպանվածների թվում են բարի սեփականատիրոջ և իր ընտանիքի անդամները: Նրանց թվում երեխաներ կան:

Երբ ոստիկանները փորձել են հանցագործին ձերբակալել, նա ինքնասպանության փորձ է կատարել և հիվանդանոցի ճանապարհին մահացել։

Իրավապահները հայտնել են, որ Մարտինովիչը հայտնի է եղել ագրեսիվ պահվածքով և ավելի վաղ ձերբակալված է եղել ապօրինի զենք պահելու համար:

Տեղի ունեցածի կապակցությամբ, Չեռնոգորիայում եռօրյա սուգ է հայտարարվել:

Չեռնոգորիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարվել: Օրակարգում են երկրի բոլոր քաղաքներում անօրինական զենքի հայտնաբերման և առգրավման գործողություններ իրականացնելու նախաձեռնությունը, ոստիկանության նոր աշխատակիցների ընդունման համար մրցույթ հայտարարելը, զենքի մասին նոր օրենքի անհրաժեշտության քննարկումը:

Կիսվել սոց․ ցանցերում